Զապորոժիեի վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը հայտնել է, որ ուկրաինական կողմից Զապորոժիեի ԱԷԿ-ի գնդակոծությունն ապացուցող բոլոր նյութերը հավաքվել են եւ կարող են անհապաղ ուղարկվել ՄԱԿ։
ՄԱԿ-ում ՌԴ-ի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին ավելի վաղ հայտնել էր, որ Ռուսաստանը խնդրել է օգոստոսի 23-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ անցկացնել Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ ստեղծված իրադրության վերաբերյալ՝ Ուկրաինայի չդադարող սադրանքների առնչությամբ:
«Ամբողջ աշխարհը պետք է իմանա ատոմակայանի գնդակոծմանը Կիեւի ռեժիմի մասնակցության մասին»,- շեշտել է Ռոգովը:
Ըստ նրա՝ իշխանությունները պատրաստ են նաեւ փաստաթղթային տեղեկություն տրամադրելու սպառազինության այն տեսակների մասին, որոնցից գնդակոծում են ուկրաինացի զինվորականները, ինչպես նաեւ հանձնել բալիստիկ փորձաքննության եզրակացությունները:
«Կարող ենք նաեւ ցուցադրել ատոմակայանի տարածքի ուղղությամբ արձակված արկերի եւ հրթիռների բեկորներն ու մասերը»,- ասել է Ռոգովը: Նրա պնդմամբ՝ ուկրաինացի զինվորականները շարունակում են պարբերաբար գնդակոծել Էներգագոդարը, շրջակա գյուղերն ու Զապորոժիեի ԱԷԿ-ի՝ քաղաքին հարող տարածքը։