«Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամից հայտնել են, որ օգոստոսի 23-ին Հատիս լեռան պահպանության քաղաքացիական նախաձեռնության մասնակիցները հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկոլաաս Սխերմերսին:
Քաղաքացիական նախաձեռնության մասնակիցները դեսպանին ներկայացրել են Հատիս լեռան ապօրինի օտարմանն ու այնտեղ կատարված ապօրինի շինարարական աշխատանքներին առնչվող իրավական, մշակութային, բնապահպանական, քաղաքաշինական եւ այլ խնդիրներ։
Նիդերլանդների դեսպանի հետ քննարկվել էնաեւ քաղաքացիական հասարակության, օրենքի գերակայության եւ իրավահավասարության դերը Հայաստանում կայուն զարգացող ժողովրդավարության եւ վստահելի ներդրումային միջավայրի ձեւավորման հարցում։