Հայ շախմատիստուհիները շարունակում են պայքարը Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում:
Հայաստանի հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը հավաքել է 3,5 միավոր եւ շարունակում է մնալ առաջատարների շարքում: Նույնքան միավորով 1-8-րդ տեղերը կիսում են եւս 7 շախմատիստուհիներ:
3-ական միավոր ունեն մեր Լիլիթ Մկրտչյանը եւ Մարիա Գեւորգյանը: Եվրոպայի անհատական առաջնությունում հանդես են գալիս նաեւ Աննա Սարգսյանը, Մարիամ Մկրտչյանը եւ Սուսաննա Գաբոյանը:
Եվրոպայի անհատական առաջնությանն այս տարի մասնակցում են 125 շախմատիստներ: Մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով եւ բաղկացած է 11 տուրից: Օգոստոսի 20-ին մեկնարկած Եվրոպայի անհատական առաջնությունը կավարտվի օգոստոսի 31-ին: