ՀՀ պաշտպանության նախարարության առաջարկով 2022-ի սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը Հայաստանում զինված ուժերի պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն։
Պաշտպանական գերատեսչության հիմնավորմամբ` վարժական հավաքների անցկացումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական եւ սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման անհրաժեշտությամբ:
Վարժական հավաքներին նախատեսվում է ներգրավել մինչեւ 318 քաղաքացու, որոնցից 210-ը` կրտսեր ենթասպայական եւ շարքային կազմերի, 10-ը` ավագ ենթասպայական կազմի, 98-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:
Վարժական հավաքներին ներգրավվելու է մոտոհրաձգային մասնագիտություններով մինչեւ 79 պահեստազորային, որոնցից 9-ը` սեպտեմբերի 22-28-ը, 18-ը` հոկտեմբերի 1-7-ը, 34-ը` նոյեմբերի 8-17-ը, 18-ը` նոյեմբերի 15-24-ը։
Հակաօդային պաշտպանության մասնագիտություններով նախատեսվում է ներգրավել 16 պահեստազորայինի` նոյեմբերի 14-23-ը, կապի մասնագիտություններով մինչեւ 71 պահեստազորայինի, որոնցից 66-ը` հոկտեմբերի 3-12-ը, 5-ը` հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 9-ը։
Հետախուզական մասնագիտություններով պահեստազորայիններից հավաքներին կներգրավվեն 26-ը` սեպտեմբերի 19-28-ը ներառյալ, անօդաչու թռչող սարքերի մասնագիտություններով մինչեւ 40 պահեստազորային` սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 7-ը, ռադիոէլեկտրոնային պայքարի մասնագիտություններով մինչեւ 17 պահեստազորային` հոկտեմբերի 17-26-ը։
Տեխնիկական մասնագիտություններով հավաքներին կներգրավվեն մինչեւ 11 պահեստազորային` նոյեմբերի 14-23-ը, թիկունքային մասնագիտություններով մինչեւ 44 պահեստազորային` հոկտեմբերի 1-7-ը եւ տեղագրական մասնագիտություններով մինչեւ 14 պահեստազորային` նոյեմբերի 21-30-ը ներառյալ: