ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է, որ Հայաստանի Կառավարությունը չի փոխհատուցի «Սուրմալու» տոնավաճառում տեղի ունեցած պայթյունից տուժած տնտեսվարողներին:
Ըստ Քերոբյանի՝ «Սուրմալու» տոնավաճառում աշխատող գործարարները չէին ապահովագրել իրենց գույքը: Նախարարը հավելել է, որ Կառավարությունը չի կարող ստանձնել ապահովագրական ընկերության գործառույթները։ Ըստ նրա՝ եթե այդ միջավայրում աշխատած տնտեսվարողներն ապահովագրած լինեին իրենց գույքը, բնականաբար այս վնասները կհատուցվեին։ Նախարարն ակնարկել է, որ գույքի ապահովագրական ծառայությունը Հայաստանում հասանելի է, եւ գրագետ բիզնեսներն ապահովագրում են իրենց գույքը։
«Կառավարությունը չի կարող իր վրա գործառույթ վերցնել եւ փոխհատուցել այն ծախսը, որն ապահովագրական ընկերությունը պետք է փոխհատուցեր: Եթե գործարարն այդ ռիսկը մեծ չի համարել, Կառավարությունն այստեղ անելիք չունի»,- նշել է էկոնոմիկայի նախարարը: