Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է Ադրբեջանի ներկայացրած դիմումը։
Մասնավորապես, օգոստոսի 18-ին Ադրբեջանը դիմել էր ՄԻԵԴ՝ խնդրելով պարտավորեցնել Հայաստանին դադարեցնել Բերձորի եւ շրջակա գյուղերի գույքի ոչնչացումը։ Ադրբեջանական կողմը պահանջել էր տները չայրել եւ տեղեկություն տրամադրել ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ:
Սակայն օգոսոտոսի 22-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է Ադրբեջանի դիմումը եւ արձանագրել, որ բացակայում է նոր միջանկյալ միջոց կիրառելու անհրաժեշտությունը:
Ավելի վաղ Արցախի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը նշել էր, որ ՏԿԵ նախարարությունն ու այլ պետական մարմինները Բերձորի եւ շրջակա գյուղերի բնակիներին կոչ են արել չհրդեհելու տները, չքանդելու, չթալանելու ենթակառուցվածքները: Նախարարը շեշտել էր, որ պետական կառույցներն ավելի շատ տեղեկությունների են տիրապետում եւ որոշումներ ընդունելիս ավելի շատ հանգամանքներ են հաշվի առնում, քան ֆեյսբուքյան ակտիվիստները: