Հյուսիսատլանտյան դաշինքի մամուլի խոսնակ Օանա Լունգեսկուն թվիթերյան գրառման մեջ հայտնել է, որ Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը եվրոպական բնապահպանական նախագծերին մասնակցելու շրջանակում իր տարածքում չորս փեթակ է տեղադրել: Յուրաքանչյուր փեթակ մեկ սեզոնի ընթացքում արտադրում է շուրջ 80-100 կիլոգրամ մեղր, որի մեծ մասը մնում է մեղուներին կենսագործունեության պահպանման համար։
«ՆԱՏՕ-ի մեղվաբույծները յուրաքանչյուր փեթակից տարեկան հավաքում են մոտ 25 կգ մեղր։ Բերքի մեծ մասը վաճառվել է բարեգործական շուկայում՝ տեղական եւ միջազգային առանձին նախագծերի աջակցության օգտին»,- նշել է ՆԱՏՕ-ի մամուլի խոսնակը։
Փեթակների տեղակայման նախագիծը Հյուսիսատլանտյան դաշինքի շտաբ-բնակարանում գործարկվել է դեռեւս 2020-ին, այն ժամանակ հայտնվել էին առաջին երկու փեթակները: ՆԱՏՕ-ում մեղրի արտադրությունը հաջող է ընթացել, եւ 2022-ին փեթակների թիվը կրկնապատկվել է։