Հռոմի պապ Ֆրանցիսկոսը IL Fatto Quotidiano-ին տված հարցազրույցում դժգոհություն է հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Կիեւին աջակցելու հարցում իր վրա ճնշում գործադրելու փորձի համար։
Մասնավորապես, Վատիկանում այնքան էլ չեն հասկանում Զելենսկու թվիթերյան գրառումը, որտեղ նա աշխարհի կրոնական առաջնորդներին կոչ է անում բացասական տեղեկություններ տարածելու Ռուսաստանի մասին։
«Այդ թվիթը հիանալի ցույց է տալիս, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը եւ Կիեւի քաղաքականությունը տարբեր բեւեռներում են։ Վատիկանի սրտով չէ, երբ քահանայապետին ասում են՝ նա ինչ պետք է անի, ինչպես նաեւ այն փաստը, որ Ուկրաինայի իշխանությունները գրաքննության են ենթարկել պապի խաչերթի հեռուստատեսային հեռարձակումը, որովհետեւ դրանում ուկրաինացիների եւ ռուսների միջեւ խաղաղության գաղափար էր հնչում»,- բացատրել է Վատիկանի մասնագետ, լրագրող Մարկո Պոլիտին:
IL Fatto Quotidiano-ի լրագրողը նշել է նաեւ, որ ներկայում Հռոմի պապի վրա Ուկրաինայի առաջնորդն իսկապես ճնշում է գործադրում։ Բանն այն է, որ Զելենսկին ցանկանում է, որ քահանայապետը հնարավորինս արագ ժամանի Կիեւ, մինչդեռ ինքը՝ Ֆրանցիսկոսը, Ուկրաինայի մայրաքաղաք չի այցելի, քանի դեռ չի այցելել Մոսկվա։