Ուկրաինական Energoatom պետական ընկերությունից հայտնել են, որ պատմության մեջ առաջին անգամ Զապորոժիեի ատոմակայանն ամբողջությամբ անջատվել է էլեկտրացանցից։
Ատոմակայանի հարեւանությամբ գտնվող մոխրի աղբավայրերում բռնկված հրդեհների պատճառով Ուկրաինայի էներգետիկ համակարգի հետ չորրորդ եւ վերջին կապի գիծը երկու անգամ անջատվել է, ցանցում կարճ միացում է եղել: Հենց այդ պատճառով էլ էլեկտրաէներգիայի խափանումներ են սկսվել մարզի քաղաքներում։ Մյուս երեք գծերը վնասվել են ավելի վաղ տեղի ունեցած հրետակոծության ժամանակ։
Մասնագետները վերամիացման միջոցով արագ վերականգնել են էլեկտրաէներգիայի մատակարարումը։
Ըստ Foreign Policy-ի՝ Կիեւում որոշ դեսպանատներ իրենց անձնակազմը տեղավորել են ռմբապաստարաններին ավելի մոտ: Կիեւի ծայրամասերում ապրող տեղի աշխատակիցներին ուղարկել են ապաստարաններով ապահովված հյուրանոցներ՝ չորեքշաբթի հրթիռային հարվածի դեպքում պաշտպանության համար։