Ըստ թուրքական Anadolu գործակալության՝ անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ զբաղվող թուրքական Baykar ընկերությունը 2021-ին 664 միլիոն դոլարի արտադրանք է մատակարարել 23 երկրների։
Արտահանման պայմանագրեր են կնքվել 23 երկրների, դրանց թվում՝ Ուկրաինայի, Կատարի, Ադրբեջանի եւ Լեհաստանի հետ: Ներկայում Baykar-ի եկամուտների մինչեւ 90%-ը ձեւավորվում է արտահանման միջոցով:
Բանակցությունները շարունակվում են թուրքական անօդաչու թռչող սարքերի ձեռքբերմամբ հետաքրքրված այլ երկրների հետ։