Չեխիայի մայրաքաղաք Պրահայում 11 տուրով անցկացվող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության 6-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչ Մարիա Գեւորգյանը սպիտակ ֆիգուրներով պարտության է մատնել բուլղարացի Անտոանետա Ստեֆանովային։
Գեւորգյանն այժմ 5 միավորով կիսում է երկրորդ տեղը ադրբեջանցի Գյունայ Մամաձադայի հետ։
Առաջատարը Մոնակոն ներկայացնող Մոնիկա Սոցկոն է, որը սեւ ֆիգուրներով հաղթել է Հայաստանի հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանին եւ ունի 5,5 միավոր։
Էլինա Դանիելյանը 4 միավորով բաժանում է 10-22-րդ տեղերը։
Լիլիթ Մկրտչյանը սպիտակներով ոչ–ոքի է խաղացել վրացի Նանա Ձագնիձեի հետ եւ 4,5 միավորով բաժանում է 4-9-րդ տեղերը։ 4,5 միավոր է վաստակել նաեւ Աննա Սարգսյանը, որը երրորդ անընդմեջ հաղթանակն է տարել` այս անգամ հաղթելով լեհ մրցակից Ալիսիա Սլիվիցկայային։