Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոնը՝ անդրադառնալով Վրաստանի իշխանությունների եւ ընդդիմության հարաբերություններին, ասել է. «Հուսով եմ՝ բոլորը գիտակցում են, որ անմիտ խաղերի ժամանակը սպառված է, եւ որ կառավարությունը պետք է հասկանա իր պատասխանատվությունը»։
«Վրաստանը Արեւելյան գործընկերության եւ այս տարածաշրջանի առաջատարն է: Մենք տեսել ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, ուստի այժմ Վրաստանը մեզ պետք է որպես ակտիվ խաղացող, որպես գործոն եւ ոչ թե մի երկիր, որը հիմնականում մտահոգված է սեփական խնդիրներով»,- «Ռուսթավի 2»-ի եթերում ասել է Վիոլա ֆոն Կրամոնը:
Ըստ նրա, եթե Վրաստանը ցանկանում է անդամակցել Եվրամիությանը, պետք է գործի համապատասխանաբար: