Ըստ «Ալիք Մեդիա Վրաստանի»՝ 2022-ին Վրաստանից Հայաստան է վերաարտահանվել 2034 միավոր թեթեւ մեքենա՝ 14,6 միլիոն դոլար ընդհանուր արժողության։ 2021-ի առաջին 6 ամիսներին այս ցուցանիշը կազմել է 234 միավոր ավտոմեքենա՝ 1,6 միլիոն դոլար ընդհանուր արժողության։
Վրաստանի ավտոներմուծողների միության ղեկավար Լաշա Դարբայսելին այս փաստը բացատրել է մի քանի պատճառներով, դրանց թվում՝ ռուսական գործոնով, որտեղ Վրաստանից մեքենաները կարող են անցնել Հայաստանով։ Նա հավելել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմը փաստացի ավարտվել է, համավարակը եւ այս երկու գործոնները նպաստել են վերաարտահանման աճին։
«Թանկացման պատճառն էլ այն է, որ նոր թվականների մեքենաների կարիք ունեն։ Ոչ միայն Հայաստանում, այլեւ Ադրբեջանում մինչեւ 2005-ն արտադրված մեքենա չի կարելի ներկրել։ Հայաստանը նույնպես ունի որոշակի տարիքային սահմանափակում. սրանք օբյեկտիվ պատճառներ են»,- ասել է Դարբայսելին:
Վրաստանի ավտոներմուծողների միության ղեկավարը նշել է նաեւ, որ Հայաստանի շուկան ապագայում կարելի է դիտարկել որպես մրցակից։ Ըստ նրա, եթե Հայաստանը իսկապես մրցակցային շուկա դառնա, Վրաստանին տարեկան 800 միլիոն դոլարից կզրկի: