Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երեւանում մթնոլորտային օդի որակը։ Ըստ այդմ, փոշու պարունակությունը սահմանային թույլատրելի խտությունը օգոստոսի 23-25-ը գերազանցել է Կենտրոն եւ օգոստոսի 23-ին՝ Նոր Նորք վարչական շրջաններում:
Ազոտի երկօքսիդի պարունակությունը երեք օրերի ընթացքում գերազանցել է սահմանային թույլատրելի խտությունը Կենտրոն վարչական շրջանում եւ օգոստոսի 25-ին՝ Նոր Նորքում։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը օգոստոսի 23-ին եւ 24-ին սահմանային թույլատրելի խտությունը գերազանցել է Կենտրոնում, օգոստոսի 25-ին՝ Նոր Նորքում եւ Շենգավիթում։