Եվրահանձնաժողովի՝ անցյալ տարվա հունիսին հրապարակված «Ժողովրդագրական փոփոխությունների հետեւանքները» զեկույցի համաձայն՝ 2070 թվականին ԵՄ-ում աշխատունակ տարիքի մարդկանց թիվը կկրճատվի 18%-ով, իսկ 65 եւ բարձր տարիքի բնակիչների թիվը կավելանա մինչեւ 30,3%: Մինչդեռ Եվրամիության ամբողջ բնակչությունը կկազմի 4 տոկոսից ոչ ավելի, թեեւ 1960-ին այդ ցուցանիշը կազմել է գրեթե 12%:
Եվրոպայի «Եվրոստատ» վիճակագրական գործակալությունը հայտնել է, որ Եվրամիության անդամ երկրների բնակիչների 20,6 %-ի տարիքը նախորդ տարի կազմել է 65 տարեկանից ոչ պակաս: Այս ցուցանիշը 3 տոկոսով ավելի է, քան մեկ տասնամյակ առաջ:
Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ Եվրամիությունում առավել տարիքով բնակչությամբ երկրներն են Իտալիան (65 եւ բարձր տարիքի մարդկանց թիվը՝ 23,2%), Հունաստանը եւ Ֆինլանդիան (22,3-ական տոկոս), Պորտուգալիան (22,1%), Գերմանիան (21,8 %) եւ Բուլղարիան (21,6%):
Իռլանդիան (14,4 %) եւ Լյուքսեմբուրգը (14,5%) ամենաերիտաարդ բնակչությամբ պետություններն են Եվրամիությունում: