Երեւանի Մետրոպոլիտենից հայտնել են, որ Ազգային անվտանգության մարմինները մշտապես անցկացվող կանխարգելիչ գործառույթների շրջանակում ուղեւորների զգոնությունը բարձրացնելու նպատակով նախաձեռնել են Երեւանի մետրոպոլիտենի կայարանային համալիրներում եւ վագոններում հնչեցնել իրազեկման եռալեզու՝ հայերեն, ռուսերեն եւ անգլերեն հայտարարություններ։
Հայտարարություններում նշվելու է՝ մետրոպոլիտենի կայարանային համալիրներում կամ վագոնում երթեւեկելիս կասկածելի իր նկատելու դեպքում ուղեւորն ում պետք է դիմի։ Մասնավորապես կայարանային համալիրներում գնացքի սպասելիս կասկածելի իր նկատելու դեպքում պետք է դիմի կայարանի հերթապահին, իսկ վագոնում կասկածելի իր նկատելու դեպքում՝ մեքենավարին՝ ուղեւոր-մեքենավար ուղիղ կապի միջոցով։