ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից արձագանքելով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հայտարարությանը` նշել են, որ Բրյուսելում օգոստոսի 31-ին Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիեւի եւ Շառլ Միշելի եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ կտարածվի համապատասխան հաղորդագրություն:
Հաջիեւը հայտարարել էր, որ Բրյուսելում նախատեսվող եռակողմ հանդիպմանը նախատեսվում է համաձայնեցնել խաղաղության համաձայնագրի տեքստը նախապատրաստող խմբի ստեղծման հարցը: