Մի ընտանիքի պատմություն. «Մի կյանքում մարդը քանի՞ տուն կարող է կառուցել»

Անի Գեւորգյան
Hovhannesyan family

Ռազմիկ Հովհաննեսյանը 30 տարեկան է եղել, երբ առաջին անգամ տեղահանվել է իր տնից. 60 տարեկանում տեղահանվել է երկրորդ անգամ:

«89 թիվն էր, երբ հեռացանք Ադրբեջանի Խանլար քաղաքից: Եկանք Վարդենիս, տասը տարի այնտեղ ապրեցինք, բայց հետո որոշեցինք գնալ Արցախ` Քարվաճառ: Շահումյանի շրջանի Ծար համայնքում այս տարիներին երկու տուն կառուցեցի, երկու երեխաներիս իրենց ընտանիքներով տեղավորեցի: 2020-ի նոյեմբերին երկու տունս էլ վառեցի ու հեռացա: Արդեն մի անգամ իմ տունը թողել էի թուրքերին, երկրորդ անգամ չէի կարող թողնել»,- պատմում է Հովհաննեսյանը:

Հովհաննեսյանների ինը հոգանոց ընտանիքն այժմ ապրում է Արարատի մարզի Զորակ գյուղում`բարեկամի տանը: Դեռեւս հայտնի չէ` որեւէ փոխհատուցում կստանան կորցրած ունեցվածքի համար, սակայն վստահ են, որ պետք է ելք գտնել:

«Մի կյանքում մարդը քանի՞ տուն կարող է կառուցել»:

 

Hovhannesyan familyՌազմիկ Հովհաննեսյան. «Ծարում իմ տների վկայականներն այդպես էլ չտվեցին, հիմա էլ ունեցվածքի փոխհատուցում չեն ուզում տալ:
Մի կառույցից մյուսն են ուղարկում»:

Hovhannesyan familyՌազմիկի կինը` Ադելա Հովհաննեսյանը, ասում է. «Անգամ ՄԱԿ-ի գրասենյակ ենք դիմել, բայց դեռ արդյունք չկա:
Ոչ ոք չի ասում`ի վերջո մեզ որեւէ փոխհատուցում տրվելու է, թե ոչ»:

Hovhannesyan familyՌազմիկ Հովհաննեսյան. «44-օրյայի ժամանակ շտապ օգնության մեքենա էի վարում, վարորդների պակաս կար, իսկ որդիս առաջնագծում էր»:

Hovhannesyan familyԱդելա Հովհաննեսյան. «Աղջիկս մինչեւ հոկտեմբերի 20-ը մնացել էր գյուղի տանը: ԱԹՍ-ների տակ անասունին էր նայում»:

Hovhannesyan familyՌազմիկ Հովհաննեսյան. «Նոյեմբերի 15-ին որոշ բաներ կարողացանք հանել: Գիտեինք, թե դա վերջին օրն է:
Եթե լավ կազմակերպեին տեղեկատվության տարածումը, մեզ ասեին, որ դեռ 15 օր ունենք, տնից շատ բան կհանեինք, ոչ թե կվառեինք»:

Hovhannesyan family9 տարեկան Ադելան

Hovhannesyan family7-ամյա Աննան

Hovhannesyan familyՌազմիկ Հովհաննեսյան. «Երբ մեր գյուղից հեռանում էինք, անասունի մի մասը փախավ, մի մասին կարողացանք մոտակա բնակավայրեր հասցնել
ու շատ էժան ծախել: Հիմա միայն հավ ու ճագար ենք պահում, այն էլ երեխաների համար»:

Hovhannesyan familyԱննան այժմ հաճախում է Զորակի դպրոցը, բայց ասում է`դեռ չի հարմարվել:

Hovhannesyan familyՏատիկի անունը կրող Ադելան էլ դպրոցից խոսել չի սիրում:

Hovhannesyan familyԱդելա Հովհաննեսյան. «Այստեղ շատ շոգ է, իսկ մենք սարի հովին սովոր մարդիկ ենք»:

Hovhannesyan familyԱննա. «Շոգը շոգ է, բայց կարեւորը բոլորս միասին ենք»:

Hovhannesyan family16 տարեկան Հակոբը ուզում է ռոբոտաշինություն սովորել. «Մի ծրագիր կա Արցախից եկած էրեխեքի համար: Սպասում եմ, որ ինձ կանչեն»:

Hovhannesyan familyՀակոբ. «Մեր Ծար գյուղը շատ եմ կարոտում, մանավանդ մաքուր օդն ու ազատությունը»:

Նման հոդվածներ