Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդը շվեդական Aftonbladet պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացի շուրջ Թուրքիայի հետ բանակցությունները դադարեցվել են այն բանից հետո, երբ Շվեդիայում գործող «Ձախ կուսակցության» պատգամավորները բարձրացրել են «Քրդական աշխատավորական կուսակցության» (PKK) դրոշը։
«Թուրքական լրատվամիջոցները շարունակ անդրադառնում են այս եւ նման իրադարձություններին։ Շվեդական օրենսդրությամբ մենք ասում ենք, որ սա խոսքի ազատություն է: Բայց կարծում ենք, որ սա շատ անհարմար իրավիճակ է կառավարության համար»,- շեշտել է Շվեդիայի արտգործնախարարը:
Լինդեն նշել է, որ հանդիպումը պետք է տեղի ունենար Շվեդիայում, այնուհետեւ մի շարք տեխնիկական պատճառներով տեղափոխվել է Ֆինլանդիա։
Ըստ նրա՝ Շվեդիայի եւ Ֆինլանդիայի՝ ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ Թուրքիայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ աշխատանքը վերանայվել է: