Ըստ «Գազպրոմ էքսպորտ»-ի՝ ռուսական գազը միառժամանակ Հայաստան կմատակարարվի Ադրբեջանի տարածքով։
«Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» գազատարի պլանային կանխարգելիչ եւ վերանորոգման աշխատանքների ընթացքում ռուսական գազը սպառողներին կմատակարարվի Ադրբեջանի տարածքով: «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ն եւ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը մարտի 16-ին կարճաժամկետ պայմանագիր են կնքել Ադրբեջանի տարածքով ռուսական գազի փոխադրման համար»,- նշել են ընկերությունում:
Պայմանագիրը նախատեսում է, որ «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» գազատարի ռուսական հատվածում պլանային կանխարգելիչ աշխատանքների ընթացքում գազը սպառողներին մատակարարվելու է Ադրբեջանի տարածքով մինչեւ Վրաստանի հետ սահմանը:
Աշխատանքները կարող են տեւել շուրջ երեք շաբաթ: Այնուհետեւ գազը կտեղափոխվի նախկին երթուղով Ռուսաստանի Դաշնության եւ Վրաստանի սահմանով։