Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Բաքվում Իրանի դեսպան Սեյիդ Մուսավին հայտարարել է, որ «3+3»՝ Իրան-Թուրքիա-Ռուսաստան եւ Հայաստան-Վրաստան-Ադրբեջան ձեւաչափով հաջորդ հանդիպումը հնարավոր է տեղի ունենա մինչեւ տարվա վերջ Իրանում:
«Այս նախաձեռնությունը շատ հաջող էր։ Ակնկալում ենք, որ հաջորդ հանդիպումը տեղի կունենա մինչեւ տարեվերջ արդեն Իրանում»,- ասել է Մուսավին:
«3+3» ձեւաչափով առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում։
Հանդիպմանը մասնակցում էին Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի եւ Հայաստանի պատվիրակությունները ՝ փոխրտգործնախարարների գլխավորությամբ: Վրաստանը հրաժարվել էր այդ հանդիպմանը ներկայանալուց:
Դեռեւս 2021-ի հունվարին Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Հարավային Կովկասում կարգավորման հասնելու «սովորական ցանկությունը» բավարար չէ, անհրաժեշտ է համագործակցությունն ընդլայնելու ճանապարհով հասնել կրակի մշտական դադարեցմանը: