Շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը մոտենում է ավարտին:
Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ընթացող Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում անցկացվել են 9-րդ տուրի պարտիաները:
Առաջատարների շարքում գտնվող Մարիա Գեւորգյանը պարտություն է կրել, Հայաստանի երկու ներկայացուցիչներ Լիլիթ Մկրտչյանը եւ Էլինա Դանիելյանը մրցել են միմյանց հետ, պարտիան ավարտվել է ոչ-ոքի: Հաղթանակ են տոնել Աննա Սարգսյանը եւ Մարիամ Մկրտչյանը, իսկ Սուսաննա Գաբոյանը պարտվել է:
Մրցաշարի ավարտից երկու տուր առաջ Էլինա Դանիելյանը, Մարիա Գեւորգյանը, Լիլիթ Մկրտչյանը ունեն 6,5-ական միավոր եւ առաջատարից հետ են 1-ական միավորով: