ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հայտնել է, որ Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի եւ Ամերիկայի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Միրոսլավ Յենչան Ադրբեջանում է: Բաքվում նա հանդիպումներ է ունեցել կառավարության պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության եւ Ադրբեջանում ՄԱԿ-ի ներկայացուցիչների թիմի հետ: Այնտեղից Յենչան մեկնելու է Վրաստան, այնուհետեւ այցելելու է Հայաստան։
Ըստ «Ամերիկայի Ձայն»-ի՝ գլխավոր քարտուղարի օգնականի այցի նպատակն է պահպանել քաղաքական երկխոսությունը ՄԱԿ-ի եւ այս երեք երկրների միջեւ, ինչպես նաեւ աջակցել Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդման գործընթացներին: