Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, ներկայում ԱՄՆ-ի հավաքականը ներկայացնող Լեւոն Արոնյանը Սենթ Լուիս քաղաքում անցկացվող Saint Louis Rapid & Blitz-ում արագ խաղի 9 տուրից հետո 13,5 միավորով 6-րդ տեղում է։ Առաջատարը Ֆրանսիան ներկայացնող Ալիռեզա Ֆիրուջան է՝ 18 միավոր։ Այժմ Saint Louis Rapid & Blitz-ում մեկնարկել է կայծակնային խաղի մրցաշարը։
Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) առաջին 9 տուրերում հաղթել է ամերիկացիներ Ջեֆրի Սյոնին, Սեմ Շանքլանդին ու Լենիեր Դոմինգեսին, ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին, ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիին, ոչ-ոքի է խաղացել Ֆրանսիան ներկայացնող իրանցի Ալիռեզա Ֆիրուջայի հետ, պարտվել է ամերիկացիներ Հիկարու Նակամուրային ու Ֆաբիանո Կարուանային, ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավին։
Օգոստոսի 30-ին կանցկացվի կայծակնային խաղի եւս 9 տուր։ Saint Louis Rapid & Blitz մրցաշարը Grand Chess Tour-ի չորրորդ փուլն է։