Ըստ բրիտանական The Guardian պարբերականի՝ Black Sabbath խմբի հիմնադիր Օզի Օսբորնը հայտարարել է, որ ուզում է լքել Միացյալ Նահանգները։
Վերջին 20 տարիներին ԱՄՆ-ում ապրած բրիտանացի երաժիշտը երկիրը լքելու ցանկություն է հայտնել, քանի որ, ըստ նրա, ԱՄՆ–ում աճել են բռնության եւ հանցագործության դեպքերը։
«Մինչեւ կոկորդս կուշտ եմ սպանությունների մասին ամենօրյա լուրերից։ Միայն Աստված գիտի, թե արդեն քանի մարդ է զոհվել դպրոցների վրա հարձակումների հետեւանքով»,- ասել է երաժիշտը։
Օզի Օսբորնը հավելել է նաեւ, թե չի ուզում մեռնել ԱՄՆ-ում, եւ որոշել է վերադառնալ Անգլիա։
Երաժշտի կինը` Շերոնը, իր հերթին նշել է, թե Միացյալ Նահանգները գլխիվայր փոխվել է, եւ այնտեղ այլեւս ոչինչ չի մնացել «միացյալ»։