Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդից հայտնել են, որ Արցախի կառավարության որոշմամբ հաստատվել է Արցախի պաշտպանությանը մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու կարգը, եւ ստեղծվել է այդ հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով։
Ի թիվս այլ փաստաթղթերի, անհրաժեշտ է ներկայացնել Արցախի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու նպատակով, զինվորական ծառայության մեջ չգտնվելու ու մարտական գործողություններին մասնակցելու նպատակով կամավորագրված եւ մարտական գործողություններին մասնակցող կամ մասնակցած լինելով՝ կյանքին կամ առողջությանը վնաս պատճառվելու հանգամանքները հաստատող փաստաթղթեր:
Կյանքին պատճառված վնաս է համարվում անձի զոհվելը կամ անհայտ կորչելը։ Առողջությանը պատճառված վնաս է համարվում ստացած վնասվածքի կամ խեղման հետեւանքով զինծառայողի աշխատունակության կորուստը։