Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ընթացող շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը մոտենում է ավարտին: Առաջնությունում անցկացվել են նախավերջին տուրի պարտիաները:
Հայաստանի երկու ներկայացուցիչները` Մարիա Գեւորգյանը եւ Լիլիթ Մկրտչյանը, մրցել են միմյանց հետ, հաղթել է Լիլիթ Մկրտչյանը: Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը իրենց պարտիաներն ավարտել են ոչ-ոքի, իսկ Մարիամ Մկրտչյանը հաղթանակ է տարել: Պարտություն է կրել նաեւ Սուսաննա Գաբոյանը:
Եվրոպայի առաջնության ավարտից մեկ տուր առաջ Լիլիթ Մկրտչյանը կիսում է 2-4 հորիզոնականները: