Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում օգոստոսի 29-31-ը հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ 5 ահազանգ է ստացվել, մասնավորապես՝ Երեւանում եւ Կոտայքի մարզի Աբովյան, Արագածոտնի մարզի Աշտարակ, Տավուշի մարզի Բերդ քաղաքներում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 շահմար, 2 գյուրզա, 2 սահնօձ եւ տեղափոխել անվտանգ տարածք: