Ըստ բրիտանական Reuters գործակալության՝ Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է, որ Պրահայում Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարների երկօրյա հանդիպման ընթացքում որոշվել է կասեցնել Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագիրը։
Միաժամանակ հանդիպման մասնակիցները չեն կարողացել միասնական որոշում ընդունել ռուսաստանցիներին վիզաների տրամադրման արգելքի վերաբերյալ: Ամբողջական արգելքին դեմ են արտահայտվել Հունգարիան, Իտալիան, Գերմանիան, Հունաստանը, Կիպրոսը եւ մի շարք այլ երկրներ:
Արգելքին կողմ են եղել Չեխիան, Լեհաստանը, Ֆինլանդիան եւ Բալթյան երկրները:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իր հերթին հայտարարել է, որ եթե Եվրամիությունը ռուսաստանցիներին այցագրեր տալու սահմանափակումներ մտցնի, նրանց քաղաքացիները նույնպես անհարմարությունների կբախվեն սահմանները հատելիս: