ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից հայտնել են, որ ՀԾԿՀ-ն սեպտեմբերի 1-ից նախաձեռնում է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի ջրամատակարարման փաստացի ծավալների մշտադիտարկում։
Մշտադիտարկման վերաբերյալ որոշումը պայմանավորված է 2022-ի օգոստոսի 8-ին «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի ներկայացրած` խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագների վերանայման հայտով եւ իրականացվելու է հայտի ուսումնասիրության շրջանակում։
Ջրամատակարարման ծավալների մշտադիտարկումը կտեւի 2 ամիս` 2022-ի սեպտեմբերի 1-ից մինչեւ հոկտեմբերի 31-ը։ Հետեւաբար սակագնի վերանայման հայտի քննարկումը եւս առնվազն երկու ամսով կհետաձգվի։ Ջրամատակարարման ծավալների ուսումնասիրության շրջանակում ՀԾԿՀ–ն քաղաքացիներին եւս կոչ է անում տեղեկություն տրամադրելու հանձնաժողովին կամ նույնիսկ անձամբ մասնակցելու մշտադիտարկմանը։