Ըստ ռուսական «Спорт-Экспресс» պարբերականի՝ լոնդոնյան «Չելսի» ֆուտբոլային ակումբը հայտարարել է, որ չի հրաժարվել մոսկովյան «Դինամոյի» կիսապաշտպան, մեր հայրենակից Արսեն Զախարյանի տրանսֆերից, եւ այդ ուղղությամբ բանակցությունները շարունակվում են։
Ներկայում անգլիական ֆուտբոլային ասոցիացիան որեւէ արգելափակում չի սահմանել կիսապաշտպան Զախարյանի տեղափոխման առումով։ Ավելին, ըստ մարզական մամուլում շրջանառվող տեղեկությունների, սեպտեմբերի 1-ին տեղի է ուենալու հայազգի մարզիկի՝ լոնդոնյան ակումբ տեղափոխման բանակցությունների վճռական փուլը։ Կողմերը քննարկելու են տեղափոխման տարբերակները։ «Չելսին» մտադիր է գործարքը կնքել մինչեւ օրվա վերջ։
Այսպիսով՝ հերքվել են տեղեկությունները, թե անգլիական ակումբը, ՌԴ-ի նկատմամբ սահմանված արեւմտյան պատժամիջոցներով պայմանավորված, Զախարյանի տրանսֆերի վճարման դժվարությունների է հանդիպել։ Տասնիննամյա Զախարյանի համար լոնդոնյան ակումբը կարող է վճարել 15 միլիոն եվրո։ Զախարյանի եւ «Դինամոյի» պայմանագրի գործողության ժամկետը լրանում է 2024-ի հունիսի 30-ին։
Պատրաստեց Արման Գրիգորյանը