Իրանահայ նշանավոր նկարիչ Եսայի Շահիջանյանի կիսանդրին տեղադրվել է Սպահանի «Չարբաղ-Բալա» փողոցում: Այս մասին գրում է «Նոր Ջուղա» կայքը՝ հղում անելով imna.ir-ին:
Նովրուզի նախօրեին, Սպահանի Քաղաքային վարչակազմի նախաձեռնությամբ և Կերպարվեստի դպրոցի համագործակցութեամբ, քաղաքի «Չարբաղ-Բալա» փողոցում տեղադրվել են նկարիչ Եսայի Շահիջանյանի և Սպահանի 10 այլ արվեստագետների կիսանդրիները:
Եսայի Շահիջանյանի կիսանդրիի հեղինակն է քանդակագործ Ալիռեզա Ղադամեարին: Կիսանդրիները կառուցված են ֆայբրգլասից, ընդհանուր բարձրությունը շուրջ 2 մետր է: