ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն թվիթերյան գրառման մեջ ողջունել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը։
«Ողջունում եմ Շառլ Միշելի ներգրավվածությունը գործընթացին եւ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների չորրորդ հանդիպումը։ Եվրոպական միության համար կարեւոր է Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության գործընթացի մաս լինելը»,- գրել է նա։
Լինդեն հրապարակել է նաեւ Շառլ Միշելի գրառումը, որում վերջինս նշում է, որ Փաշինյանի եւ Ալիեւի հետ հանդիպումը անցել է կառուցողական մթնոլորտում։