ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Միրոսլավ Յենչային: Հանդիպմանը ներկա էր նաեւ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիան:
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր: Անդրադառնալով 2020-ի 44-օրյա պատերազմի հումանիտար հետեւանքներին՝ փոխվարչապետը կարեւորել է ՄԱԿ-ի ներգրավումը ԼՂ բնակչության կարիքների հասցեագրման աշխատանքներում: