Երեւանի քաղաքապետարանից հայտնել են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով սեպտեմբերի 4-ից երթեւեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի-Կուրղինյան փողոցների խաչմերուկում: Մասնավորապես, Սեբաստիայի փողոցից դեպի Կուրղինյան փողոց նախկինում միայն աջ երթեւեկությունը կփոխարինվի ուղիղ եւ աջ երթեւեկության:
Միաժամանակ նշված ճանապարհահատվածում կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ, ինչպես նաեւ կգծանշվի: