Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ 2018-2022 թվականներին Վրաստանի նախագահի հրամանագրով Վրաստանի քաղաքացիություն է ստացել 13 հազար 575 օտարերկրացի, նրանցից 5111-ի դեպքում վերականգնվել է Վրաստանի քաղաքացիությունը, իսկ 8382-ին Վրաստանի քաղաքացիություն է շնորհվել բացառիկ կարգով։
2018-2022 թվականներին Վրաստանի քաղաքացիություն ստացած 8464 անձանցից 72%-ը (6075 անձ) եղել է Ռուսաստանի քաղաքացիներ։ Ըստ վիճակագրական տվյալների՝ նույն ժամանակահատվածում Ռուսաստանից հետո ամենաշատը՝ 428 մարդ, եղել է Ուկրաինայի, 404-ը՝ Հայաստանի, իսկ 330-ը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի։
2022-ի հուլիսի 7-ի դրությամբ Վրաստանի քաղաքացիություն է ստացել Ռուսաստանի 723 քաղաքացի, ներառյալ 551 քաղաքացի՝ Ուկրաինայում սկսված պատերազմից հետո։ Նույն ժամանակահատվածում Վրաստանի քաղաքացիություն է շնորհվել Ուկրաինայի 8 քաղաքացու։