Ըստ «Սպուտնիկ Արմենիա»-ի՝ 2022-ի հուլիսին Հայաստանի անշարժ գույքի շուկայում կնքված գործարքները հունիսի համեմատ նվազել են 10,2%-ով` հասնելով 17 հազար 188-ի։ Գրանցված ցուցանիշը 1,8%-ով ցածր է անգամ անցյալ տարվա հուլիսի համեմատ։
Հուլիսին գրանցված անշարժ գույքի գործարքներից միայն 4412-ն է առնչվել առքուվաճառքին, ինչը նախորդ ամսվա համեմատ ցածր է 20,2%-ով, իսկ նախորդ տարվա համեմատ` 11,4%-ով:
Այդուհանդերձ, հակառակ շուկայում գրանցված անկման ու պահանջարկի նվազման, հուլիսին Երեւանում անշարժ գույքի գները շարունակել են աճել հունիսի համեմատ` 0.2%-ով, 2021-ի հուլիսի համեմատ՝ ավելի քան 16%-ով: