ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ սեպտեմբերի 4-ի երեկոյան՝ օրվա ընթացքում երկրորդ անգամ, Ադրբեջանի ՊՆ-ն տարածել է հերթական ապատեղեկատվությունը:
«ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 4-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանագոտու արեւելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել»,– ասված է հաղորդագրության մեջ:
Հայաստանի պաշտպանական գերատեսչությունից հայտնել են, որ իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է եւ ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության տակ է:
ՀՀ ՊՆ-ն սեպտեմբերի 4–ին կրկին հերքել էր ադրբեջանական կողմի տարածած լուրը։ Հայաստանի պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 3-ին եւ 4-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու արեւելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել: