Օգոստոսին աշխարհում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվն ավելացել է 25 միլիոնով, ինչը մոտավորապես 5 միլիոնով պակաս է հուլիսի ցուցանիշից: Քովիդով հիվանդությունը մայիսից ի վեր առաջին անգամ կրճատվել է:
Վարակման ամենից շատ նոր դեպքերը բաժին են ընկել Ասիայի երկրներին, ըստ որում՝ Եվրոպայում վարակի տարածման տեմպերը կտրուկ նվազել են: Մահացությունը, չնայած հիվանդության նվազմանը, կտրուկ աճել է: Ամռան երրորդ ամսում մահացել է շուրջ 90 հազար մարդ, ինչը մոտավորապես 40 %-ով ավելի է, քան նախորդ նույն ժամանակամիջոցում, եւ համապատասխանում է մարտի մակարդակին:
Վարակի տարածման ամենաբարձր տեմպերն արձանագրվել են Ճապոնիայում: Մեկ ամսում այնտեղ հայտնաբերվել է ավելի քան 6 միլիոն նոր դեպք: Օգոստոսի երկրորդ կեսին մեկ օրում արձանագրվել է ավելի քան 250 հազար ախտահարված, ինչը 2,5 անգամ բարձր է նախորդ ալիքի առավելագույնից եւ երկրի համար ամենաբարձր ցուցանիշն է ամբողջ համավարակի ընթացքում:
Հիվանդությաբ դեպքերով երկրորդ տեղում է Հարավային Կորեան, որտեղ օգոստոսին արձանագրվել է ավելի քան 3,6 միլիոն քովիդով հիվանդ: Ամսվա կեսին ցուցանիշները գերազանցել են 180 հազար նոր դեպքերը, սակայն ամռան վերջին դրանք կիսով չափ նվազել են: Բացի դրանից՝ օգոստոսին լուրջ աճ է նկատվել Ռուսաստանում: Երկրում վարակն աճել է մինչեւ գարնան սկզբի մակարդակ: Իսկ օգոստոսի վերջին օրերին ՌԴ-ում սկսել են հայտնաբերել օրական շուրջ 50 հազար վարակված: Եվրոպայի երկրների մեծ մասում քովիդի տարածման առավելագույն կետը բաժին է ընկել հուլիսին, այնուհետեւ վարակի տարածման տեմպերը կտրուկ նվազել են:
Այսպես, Ֆրանսիայում ամռան կեսերի համեմատությամբ հիվանդությունը նվազել է 10 անգամ. օգոստոսի վերջին այնտեղ արձանագրել են շուրջ 18 հազար նոր հիվանդացած: Իտալիայում հիվանդությունը նվազել է հինգ անգամ, մեկ օրում՝ մինչեւ 20 հազար ախտահարված: Գերմանիայում, որտեղ հայտնաբերում են 30 հազարից ավելի վարակված, ցուցանիշները նվազել են չորս անգամ: ԱՄՆ-ը զբաղեցնում է մահացությամբ առաջին տեղը: Օգոստոսին կորոնավիրուսից այնտեղ մահացել է շուրջ 15 հազար մարդ, ինչը գրեթե 2 հազարով ավելի է, քան մեկ ամիս առաջ:
Երկրորդ տեղում է Ճապոնիան, որտեղ արձանագրված է շուրջ 7500 մահվան դեպք՝ հնգապատիկ ավելի, քան հուլիսին: Երրորդ տեղում է Բրազիլիան, որտեղ մահացել է շուրջ 5 հազար մարդ. անցյալ ամսվա համեմատությամբ նվազումը 30 % է: