Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով Վրաստանում թեթեւ մեքենաների վերաարտահանման տեմպերը 9 տարվա ամենաբարձր մակարդակի վրա են։
Ըստ Geostat-ի՝ 2022-ի 7 ամսում թեթեւ մեքենաների վերաարտահանումը երկրում կազմել է 370,8 միլիոն դոլար, որն ամենաբարձրն է 2013-ից ի վեր:
Վրաստանի 10 խոշորագույն արտահանող երկրների ցանկում են Ադրբեջանը՝ 159,6 միլիոն դոլար, Ուկրաինան՝ 61,5 միլիոն դոլար, Ղազախստանը՝ 34,6 միլիոն դոլար, Հայաստանը՝ 32,6 միլիոն դոլար, Ռուսաստանը՝ 22,2 միլիոն դոլար, Ղրղզստանը՝ 17,8 միլիոն դոլար, Բելգիան՝ 16,5 միլիոն դոլար, Արաբական Միացյալ Էմիրությունները՝ 6,6 միլիոն դոլար, Տաջիկստանը՝ 5,1 միլիոն դոլար եւ Մոլդովան՝ 2,6 միլիոն դոլար:
Ներմուծումը եւս ռեկորդային մակարդակի վրա է. այս տարի երկիր է ներմուծվել 759,7 միլիոն դոլարի ավտոմեքենա, ինչը, 2009-ից ի վեր, ըստ Geostat-ի, ամենաբարձրն է եւ 49%-ով գերազանցում է անցյալ տարվա ցուցանիշը՝ 509,6 միլիոն դոլար։
Վրաստանի ընդհանուր արտահանման մեջ զգալի մասնաբաժին ունի ավտոմեքենաների արտահանումը. 2021-ին այդ ցուցանիշը կազմել է 10,8% եւ զբաղեցրել չորրորդ տեղը արտահանման խոշորագույն ապրանքախմբերում, իսկ ընդհանուր եկամուտը գերազանցել է 456,5 միլիոն դոլարը։