Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով երթեւեկության կազմակերպման փոփոխություն է կատարվել Մյասնիկյան պողոտա-Սարալանջի-Հերացու-Աբովյան-Շարիմանյան փողոցների հանգույցում:
Երեւանի քաղաքապետարանից հայտնել են, որ Մյասնիկյան պողոտայից դեպի Աբովյան փողոց երթեւեկելը հնարավոր կլինի միայն Հերացու-Շարիմանյան փողոցներից, իսկ Սարալանջի փողոցից կթույլատրվի երթեւեկելը ինչպես նախկինում ե՛ւ դեպի Աբովյան փողոց, ե՛ւ վերադասավորվելով Հերացու փողոց:
Նշված ճանապարհահատվածում իրականացվելու են գծանշման աշխատանքներ: