«Ford» եւ «Mazda» աշխարհահռչակ ընկերությունների հետ համատեղ ավտոմեքենաների հավաքման ձեռնարկություններ ունեցող, «ՈՒԱԶ»-ի սեփականատեր «Սոլերս Ավտո» ընկերությունը մտադիր է ստեղծել եւ առաջ մղել սեփական «Սոլերս» ավտոմոբիլային բրենդը։
ՌԴ Վլադիվոստոկ քաղաքում ընթացող Արեւելյան տնտեսական ֆորումի ժամանակ ընկերության գլխավոր տնօրեն Նիկոլայ Սոբոլեւը, նշելով, որ մինչեւ վերջերս ընկերությունների խմբի պորտֆելում միակ բրենդը «ՈՒԱԶ»-ն էր, հայտնել է, որ առաջիկայում «Սոլերս Ավտոն» կհայտարարի նոր տեղայնացված նախագծերի իրականացման մասին։
Ըստ «Սոլերս Ավտո»-ի ներկայացրած հաշվետվության՝ այս տարվա առաջին կիսամյակում ընկերությունն ունեցել է ավելի քան 1 միլիարդ ռուսական ռուբլու կորուստ։ Ընկերության մասնագետների գնահատմամբ ֆինանսական կորուստը պայմանավորված է «Ford Transit»-ի արտադրության դադարեցմամբ։
«Սոլերս Ավտո» ընկերությունը հիմնադրվել է 2000-ին։ Տարեկան արտադրական հզորությունները հաշվարկված են մինչեւ 240 ավտոմոբիլ։
Պատրաստեց Արման Գրիգորյանը