ՌԴ Դաշնային բժշկակենսաբանական գործակալության ղեկավար Վերոնիկա Սկվորցովան հայտնել է, որ Դաշնային բժշկակենսաբանական գործակալության մասնագետները կապիկի ծաղիկի դեմ ժամանակակից պատվաստանյութ են մշակել: Պատվաստանյութը ներկայում կլինիկական ուսումնասիրություն է անցնում:
Սկվորցովան նման հայտարարություն է արել «Դեղորայքային անվտանգությունը` Հեռավոր Արեւելքի սոցիալական քաղաքականաության ռազմավարական ուղղություն. մարտահրավերներ եւ հնարավորություններ» թեմայով Արեւելյան տնտեսական ֆորումի նստաշրջանում։
Արեւելյան տնտեսական ֆորումն անցկացվում է սեպտեմբերի 5-8-ը Վլադիվոստոկի Ռուսկի կղզում կառուցված Հեռավորարեւելյան դաշնային համալսարանի տարածքում։