ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող գրոսմայստեր Լեւոն Արոնյանը Սինքֆիլդի գավաթի խաղարկության չորրորդ տուրում պարտիան ոչ-ոքի է ավարտել: Մրցաշարն անցկացվում է ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում։ 4-րդ տուրում հայ գրոսմայստերը մրցել է ԱՄՆ ներկայացուցիչ Դոմինգես Պերեսի հետ: Պարտիայի 35-րդ քայլին շախմատիստները համաձայնել են կիսել միավորը:
Երրորդ տուրում Լեւոն Արոնյանը պարտվել էր Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալիռեզա Ֆիրուզջային:
Բացի Լեւոն Արոնյանից՝ մրցաշարում հանդես են գալիս աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենը, ինչպես նաեւ ֆրանսիացի գրոսմայստերներ Մաքսիմ Վաշյե-Լագրավը եւ Ալիռեզա Ֆիրուզջան, ամերիկացիներ Լենյեր Դոմինգեսը, Հանս Նիմանը, Ֆաբիանո Կարուանան եւ Ուեսլի Սոն, ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին եւ ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովը:
Դասական շախմատի կանոններով անցկացվող մրցաշարի մրցանակային ֆոնդը 350 հազար դոլար է, հաղթողը կստանա 100 հազար դոլար: