ԱՄՆ Պետական դեպարտամենտի փոխխոսնակ Վեդանթ Պատելը ճեպազրույցում ասել է, որ Կովկասի հարցերով բանակցություններում ԱՄՆ պետքարտուղարի գլխավոր խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ֆիլիպ Ռիքերն ընթացիկ շաբաթ կայցելի Հայաստան։
Փոխխոսնակն ընդգծել է, որ սա նոր պաշտոնում Ռիքերի առաջին այցը կլինի տարածաշրջան։ Նա հավելել է, որ սեպտեմբերի 7-ի երեկոյան Ռիքերը կմեկնի Հարավային Կովկաս եւ կայցելի Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան։
«Բոլոր երեք երկրներում հանդիպելու է բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու համար տարածաշրջանին առնչվող հիմնական հարցերը, ինչպես նաեւ որոնելու ուղիներ՝ աջակցելու գործընկերներին եւ ուղղակիորեն ու կառուցողական ներգրավվելու հանուն հրատապ խնդիրների լուծման եւ տարածաշրջանային հետագա համագործակցության»,- ընդգծել է ԱՄՆ Պետդեպարտամենտի փոխխոսնակը։