Ռումինական Կոնստանցա քաղաքում նախատեսված շախմատի աշխարհի պատանեկան առաջնությանը Հայաստանից կմասնակցեն 12 շախմատիստ-շախմատիստուհի:
Տղաների մրցաշարում հանդես կգան Մամիկոն Ղարիբյանը, Սարգիս Վ. Սարգսյանը (մինչեւ 18 տարեկաններ), Էմին Օհանյանը, Արսեն Դավթյանը, Ալեքս Սահակյանը (Մ-16), Բենիկ Աղասարովը եւ Ռուդոլֆ Փաշիկյանը (Մ-14): Աղջիկների առաջնությանը Հայաստանից հայտավորված են Մարիամ Մկրտչյանը, Վերոնիկա Խաչատրյանը (Մ-18), Մարիամ Խաչատրյանը (Մ-16), Անի Ավետիսյանն ու Մարիա Գալստյանը (Մ-14):
Առաջնությունները կանցկացվեն դասական շախմատի կանոններով, շվեյցարական մրցակարգով, 11 տուրով: Մրցաշարերը կավարտվեն սեպտեմբերի 16-ին: