ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հայտնել է, որ «Պարենային գործարքի» այն մասը, որը վերաբերում է ռուսական պարենի եւ պարարտանյութերի արտահանմանը, չի գործում:
«Մեզ հաջողվեց հասնել գործարքի, սակայն ռուսական կողմի հետ ոչինչ չի աշխատում։ Ոչ մի ռուսական նավ ռուսական նավահանգիստներից արտահանվող ռուսական հացահատիկը դուրս չի բերել»,- շեշտել է Նեբենզյան։ Այդ կապակցությամբ նա չի բացառել «պարենային գործարքի» գործողության դադարեցումը։
Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք համաձայնագրի ձախողման վտանգ կա, Նեբենզյան պարզաբանել է, որ տեղեկություններ չունի: Ի սկզբանե այն կնքվել է 4 ամսով, իսկ դա նշանակում է, որ ժամկետը լրանում է նոյեմբերին։
«Եվ գործարքը, որպես կանոն, պետք է երկարաձգվի։ Ես չեմ մասնակցում գործարքի եւ դրա երկարաձգման շուրջ բանակցություններին, բայց հաշվի առնելով արդյունքները, ավելի ճիշտ՝ արդյունքների բացակայությունը, ես ոչինչ չէի բացառի։ Որոշողը ես չեմ, իհարկե։ Բայց մենք ուզում ենք, որ գործարքի ռուսական մասը կատարվի»,- նշել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչը։