ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրությունը ըստ որի՝ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել քաղաքացիական հողափոր մեքենայի ուղղությամբ։ ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հայտարարել է, որ Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը եւ հերթական ապատեղեկատվություն է։
Հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունը հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈՒ-ի լիարժեք վերահսկողության տակ:
Սեպտեմբերի 7-ի առավոտյան եւս ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել էր Ադրբեջանի ՊՆ–ի տարածած հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 6-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արեւելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։