Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ եթե Արեւմուտքին թվում է՝ հեշտությամբ կարող է հաղթել ՌԴ-ին ռազմական ճանապարհով, ուրեմն Եվրոպային ոչ միայն սառը, այլեւ «բեւեռային» ձմեռ է սպասում։
«Որովհետեւ կարծես ոչ ոք լուծում չի ուզում, եւ… վախենում եմ, որ բոլորը սպասում են մյուս կողմի պարտությանը, ոչ թե փոխզիջման»,- ասել է սերբ առաջնորդը։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով ռուսական էներգառեսուրսների գները սահմանափակելու Մեծ Յոթնյակի երկրների առաջնորդների գաղափարը, նշել էր, որ Արեւմուտքն այն վիճակում չէ, որ Ռուսաստանին իր պայմանները թելադրի:
Մասնավորապես Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա Ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ կառույցն առաջարկելու է Եվրամիություն ներկրվող ռուսական գազի առավելագույն գին սահմանել։ Ըստ նրա՝ «դրա շնորհիվ հնարավոր կդառնա սահմանափակել Ռուսաստանի՝ էներգակիրների վաճառքից ստացվող եկամուտները, որոնք Պուտինն օգտագործում է Ուկրաինայում դաժան պատերազմը վարելու համար»։