Վրաց ուղղափառ եկեղեցին պատրաստ չէ ներգրավվել Քովիդ-19-ի դեմ պատվաստման տեղեկատվական արշավում,-ասել է Վրաստանի պատրիարքարանի հանրային կապերի ծառայության ղեկավարը:
«Եկեղեցին չի կարող իր վրա պատասխանատվություն վերցնել` պատվաստման արշավի համար, քանի որ դա առողջապահության ոլորտի պարտականությունն ու պատասխանատվությունն է»:
Եկեղեցուց պատվաստման գործում աջակցություն էր խնդրել Վրաստանի գլխավոր վարակաբան Ամիրան Գամկղրելիձեն, իսկ Առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն այսօր հանդիպել է Համայն վրաց պատրիարք-կաթողիկոս Իլիա II-ին: